Ադրբեջանը հրապարակել է «գերեվարված հայաստանցու» լուսանկարը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը հրապարակել է «գերեվարված հայաստանցու» լուսանկարը

2017-06-21 19:16 , Общество, 1510

Ադրբեջանը հրապարակել է «գերեվարված հայաստանցու» լուսանկարը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար և տեսանյութ է հրապարակել` ոմն մի անձի ներկայացնելով որպես հայկական բանակի զինծառայող, որն, իբր, «դիվերսիոն հետախուզական խմբի» անդամ է:

Ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացմամբ՝ «գերի ընկած հայ դիվերսանտը» 1974-ին ծնված` Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ Զավեն Կարապետյանն է:

«Դովեղում Զավեն Կարապետյան անուն, ազգանունով բնակիչ չկա»,-ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը հերքում է Դովեղի համայնքապետ Սամվել Գորգինյանը:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունը տարածեց, թե, իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, ինչը հերքվեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

«Նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական <<հաղթանակն>> է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,-տարածած հաղորդագրությունում նշել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Лента

Рекомендуем посмотреть