«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Այդ մասին ֆեսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրել է Արցախի ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա կարծիք է հայտնել, որ նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:
Ըստ Արցախի պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակի՝ հետևությունը մեկն է՝ «Ընդունել ըմբռնումով և չխաբվել»: