Կառավարությունն այլեւս չի կարող պաշտոնից ազատել Երեւանի քաղաքապետին - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունն այլեւս չի կարող պաշտոնից ազատել Երեւանի քաղաքապետին

2016-12-22 21:50 , Политика, 821

Կառավարությունն այլեւս չի կարող պաշտոնից ազատել Երեւանի քաղաքապետին

ՀՀ կառավարությունն այլեւս չի կարող պաշտոնից ազատել Երեւանի քաղաքապետին։ Այս մասին ասված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, որն ընդունվել է դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում։

Օրինագծով քաղաքապետի լիազորությունները կսահմանվեն նոր Սահմանադրության համաձայն։ Նախատեսվում է եւս մի փոփոխություն. Ավագանու գումարման լիազորությունների ժամկետը կսահմանվի 5 տարի՝ մինչեւ 2022 թվականը։

Лента

Рекомендуем посмотреть