ՀՀ մշակույթի օրեր` Ռուսաստանում - RadioVan.fm

Онлайн

ՀՀ մշակույթի օրեր` Ռուսաստանում

2017-10-30 16:58 , Культура, Шоу бизнес, 1569

ՀՀ մշակույթի օրեր` Ռուսաստանում

Նոյեմբերի 15-ին Տրետյակովյան թանգարանից՝ հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացմամբ կտրվի Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկը: Այս մասին այսօր Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ տեղեկացնելով նաև, որ մինչ այդ՝ նոյեմբերի 10-ին, նախատեսված է մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսնադրու՝ Հաղթանակի թանգարանին նվիրաբերելու արարողությունը:

«Միջոցառումները շատ են, դրանք կշարունակվեն մինչև դեկտեմբերի վերջ: Մշակութային միջոցառուներին զուգահեռ տեղի կունենան կրթական-լուսավորչական միջոցառումներ: Վլադիկավկազում, օրինակ, տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատային մրցաշար՝ դպրոցականների շրջանում»,- ասել է դիվանագետը՝ ընդգծելով, որ դրանք մշակույթի սովորական օրեր չեն, այլ Հայաստանի օրեր, որոնց ընթացքում ամբողջ Ռուսաստանում կներկայացվեն հայկական մշակույթն ու ավանդույթները

Վարդան Տողանյանի փոխանցմամբ՝ բոլոր միջոցառումներին ներկա կլինեն հայկական պաշտոնական պատվիրակություններ: Սպասվում են ՀՀ նախագահի, Պաշտպանության նախարարի և ԱԺ նախագահի այցերը: ՀՀ նախագահը աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի նոյեմբերի 15-ին 16-ին: Միջոցառումներին ներկա կլինեն նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր:

Лента

Рекомендуем посмотреть