Онлайн

Դեյր Զորն ազատագրված է

2017-11-03 20:35 , Мир, 209

Դեյր Զորն ազատագրված է

Սիրիական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ամբողջովին ազատագրել է Դեյր Զորը: BBC-ի հաղորդմամբ՝ իշխանական ուժերն այժմ լիիրավ վերահսկողություն են իրականացնում այնտեղ:

Սեպտեմբեր 5-ին սիրիական բանակին հաջողվել էր ճեղքել Դեյր Զոր քաղաքի` շուրջ 3 տարի տեւած շրջափակումը ու գրեթե միաժամանակ քաղաքի արեւելյան հատվածում անցնել ԻՊ-ի դեմ լայնածավալ գրոհի:

Դեյր Զորը, նշենք, համարվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենասյունը Սիրիայում:

Лента

Рекомендуем посмотреть