Онлайн

«Սասնա ծռեր»-ին «Հաց բերող»-ը կարևոր բուժման կուրս պետք է անցնի. ՄԻՊ

2016-12-28 20:35 , Медицина, здоровье, 5

«Սասնա ծռեր»-ին «Հաց բերող»-ը կարևոր բուժման կուրս պետք է անցնի. ՄԻՊ

«Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ՀՀ մարդու իրավունքների ուշադրության կենտրոնում է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այցելել ենք Արթուր Սարգսյանին: Նրա առողջական վիճակի հետ կապված կապի մեջ ենք ՀՀ արդարադատության նախարարության հետ: Արթուր Սարգսյանը կարևոր բուժման կուրս պետք է անցնի: Հետևում ենք՝ արդյոք վիճակը բավարարու՞մ է, որ նա մնա ՔԿՀ-ում, թե՞ պետք է տեղափոխվի համապատասխան այլ վայր»,-ընդգծել է Օմբուդսմենը:

Ըստ Արթուր Սարգսյանի պաշտպանների՝ Տիգրան Եգորյանի ու Դավիթ Գյուրջյանի՝ իրենց պաշտպանյալը մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, ինչպես նաև նա տարել է ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոտեզավորմամբ: Ա. Սարգսյանի մոտ առկա է նաև որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափսերի: Հիշյալ պատճառներով Ա.Սարգսյանն ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ և ունի հատուկ պայմանների կարիք: Հիշյալ առողջական խնդիրների նկատմամբ անտարբերությունը, խնամքի բացակայությունը և պահման ոչ բավարար պայմանները կարող են վտանգավոր հետևանքների պատճառ դառնալ նրա կյանքի և առողջության համար:

Հիշեցնենք, հուլիսին ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներին իր սեփական մեքենայով սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանին(«Հաց բերող») նախաքննական մարմնի կողմից ի սկզբանե մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածներով, ինչ ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ին՝ այն է՝ 218 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): Կարճ ժամանակ անց մեղադրանքը վերաորակվեց և մեղադրանք առաջադրվեց՝ զենք պահելուն և կրելուն օժանդակելու և պատանդներ պահելուն օժանդակելու հատկանիշներով։

Лента

Рекомендуем посмотреть