Ամերիկյան Տեխաս նահանգում տեղական ժամանակով 11.30-ին անհայտ անձը հրազենային կրակ է բացել Սան-Անտոնիո քաղաքից քիչ հեռու գտնվող եկեղեցում, առնվազն 27 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել։
Հանցագործը սպանվել է դեպքի վայր հասած ոստիկանների կողմից:
Զինված տղամարդու անունը չի հաղորդվում, սակայն ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ գրել են, որ հարձակվողը Դևին Փաթրիկ Քելին է, ով նախկինում հեռացվել է ԱՄՆ ՌՕՈՒ-ից: