Մարադոնան հեռուստաշոու կվարի - RadioVan.fm

Онлайн

Մարադոնան հեռուստաշոու կվարի

2017-11-08 16:16 , Культура, Шоу бизнес, 1193

Մարադոնան հեռուստաշոու կվարի

Արգետինական ֆուտբոլի աստղ Դիեգո Մարադոնան Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում անգործ չի մնա: Արգենտինական լեգենդը վենեսուելական հեռուստատեսությամբ կվարի սեփական հեռուստաշոուն, որը կհեռարձակվի հաջորդ տարի մեկնարկող աշխարհի առաջնության ժամանակ:

«МИР 24»-ի հաղորդմամբ՝ հանրահայտ ֆուտբոլիստն այդ մասին ասել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպման ժամանակ:

Հաղորդումը կոչվելու է «10-ի ձեռամբ», ինչու՝ բացատրությունը պարզ է՝ Մարադոնան հանդես է եկել 10-րդ համարի տակ, իսկ 1986-ին, երբ Մեքսիկայում Արգենտինայի հավաքականը նվաճեց ոսկե մեդալը, Մարադոնան վճռորոշ խաղում գոլերից մեկը խփել էր ձեռքով, կամ էլ ինչպես հետո ասել էր՝ «Աստծո ձեռամբ»:

Лента

Рекомендуем посмотреть