Գերմանական փաստաթղթերում «երրորդ սեռի» մասին գրառում կլինի - RadioVan.fm

Онлайн

Գերմանական փաստաթղթերում «երրորդ սեռի» մասին գրառում կլինի

2017-11-08 19:41 , Мир, 1336

Գերմանական փաստաթղթերում «երրորդ սեռի» մասին գրառում կլինի

Գերմանիայի Սահմանադրական դատարանի վճռով այդ երկրում տրվող ծննդյան վկայականներում երրորդ սեռի մասին գրառում կլինի:

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ դատարանն այդ առնչությամբ չորեքշաբթի հրապարակած վճռում, որը վերաբերում է անձին, ում մերժվել է ռեեստրում «իգական» սեռը փոխել «այլ»-ի, ամրագրել է, որ Գերմանիայում պետք է պաշտպանված լինի նաև այն մարդկանց սեռական ինքնությունը, ովքեր չեն կարող համարվել արական կամ իգական:

Գերմանիայի կառավարությունը Դաշնային սահմանադրական դատարանի վճռից բխող համապատասխան փոփոխությունները օրենսդրությունում պետք է կատարի մինչ 2018-ի ավարտը:

Հիշեցնենք, տրանսգենդերների իրավունքների պաշտպանության նպատակով Մեծ Բրիտանիայի կառավարությունն էլ վերջերս դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրանքով՝ «հղի կին» արտահայտությունը փոխարինել «հղի մարդ» արտահայտությամբ:

Лента

Рекомендуем посмотреть