Онлайн

Վարչապետը ընդունեց ուսանողներին. նրանք հանդիպումից դժգոհ են

2017-11-09 18:53 , Общество, 605

Վարչապետը ընդունեց ուսանողներին. նրանք հանդիպումից դժգոհ են

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պարտադիր զիվորական ծառայությունից տարկետման իրավունքի կասեցման առնչությամբ դասադուլ հայտարարած ուսանողներին, ովքեր այսօր առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջև: Հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները։

Վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծի դեմ բողոքող ուսանողների ներկայացուցիչները հայտարարեցին, որ հանդիպման արդյունքներով բավարարված չեն և շարունակելու են պայքարը:

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը: Համաձայն որի՝ տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Лента

Рекомендуем посмотреть