Онлайн

Կստուգվի ԱԺ պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը

2017-01-19 11:55 , Политика, 8

Կստուգվի ԱԺ պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը

ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել, ըստ որի հաստատվելու է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը:

Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հրամանի համար հիմք է հանդիսացել Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ: Ըստ այդմ, հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ տրված ավարտական փաստաթղթով՝ վկայական, ատեստատ, դիպլոմ, իսկ նման փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով:

Համաձայն հաստատված կարգի, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է համապատասխան տեղեկանք, որն ստանալու համար քաղաքացին պետք է դիմի կրթության և գիտության նախարարություն:

Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան:

Лента

Рекомендуем посмотреть