Онлайн

Հովիկ Աբրահամյանը որոշել է դուրս գալ ՀՀԿ-ից

2017-01-24 23:55 , Политика, 7

Հովիկ Աբրահամյանը որոշել է դուրս գալ ՀՀԿ-ից

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից. «Դիմում դեռ չեմ ներկայացրել, հայտարարությամբ հանդես կգամ, վաղը կիմանաք», -Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետը:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նախկին վարչապետը միանալու է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Այսօր, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է:

Лента

Рекомендуем посмотреть