«Հացադուլն այն ճանապարհը չէ, որով հնարավոր է հասնել ցավոտ խնդիրների լուծման». փոխնախարարը՝ ուսանողների հացադուլի մասին - RadioVan.fm

Онлайн

«Հացադուլն այն ճանապարհը չէ, որով հնարավոր է հասնել ցավոտ խնդիրների լուծման». փոխնախարարը՝ ուսանողների հացադուլի մասին

2017-11-14 16:38 , Общество, 1095

«Հացադուլն այն ճանապարհը չէ, որով հնարավոր է հասնել ցավոտ խնդիրների լուծման». փոխնախարարը՝ ուսանողների հացադուլի մասին

«Ես շատ լավ հասկանում եմ մեր երիտասարդների բողոքը, պահանջը, շատ գնահատում եմ, սակայն ասում եմ, որ հացադուլը այն ճանապարհը չէ, որով հնարավոր է հասնել այս ցավոտ, համապետական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը»,-այսօր խորհրդարանի նիստում, «Զինծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկմանը, եզրափակիչ ելույթում հայտարարել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ իրենց նպատակն ամեն գնով երիտասարդներին ծառայության տանելը չէ, այլ նպատակը՝ այն խողովակների սեղմումն է, որտեղից կարող են տարբեր պատրվակներով խուսափումներ լինեն ծառայությունից:

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» կառավարության հեղինակած նոր օրենքի նախագծի դեմ իրենց դժգոհությունն արտահայտող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգն այսօր ԵՊՀ լսարաններից մեկում անժամկետ հացադուլ են հայտարարել: Գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով օրինագծից բխող տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ նոր նախագիծը, ըստ որի տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի՝ ՊՆ նախանշած վայրում, կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։

Лента

Рекомендуем посмотреть