Կոմանդոսը հրաժարվել է մեկնել Բելառուս, քանի որ «եղել է Ղարաբաղում» - RadioVan.fm

Онлайн

Կոմանդոսը հրաժարվել է մեկնել Բելառուս, քանի որ «եղել է Ղարաբաղում»

2017-02-10 15:55 , Политика, 939

Կոմանդոսը հրաժարվել է մեկնել Բելառուս, քանի որ «եղել է Ղարաբաղում»

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության տնօրեն Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, այսօր նամակ է հղել Բելառուսի Հանրապետության ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Իվան Վասիլևիչ Դիրմանին՝ հայտնելով, որ չեղարկում է իր այցը Բելառուս:

«Հարգելի Իվան Վասիլևիչ, շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակին նվիրված միջոցառմանը»,-ասված է Ա. Տեր-Թադևոսյանի պատասխան նամակում։

Հրավեր-պատասխան նամակների պատճենները՝ ստորև.

Հիշեցնենք, օրեր առաջ էլ ՀՀ վարչապետի որոշմամբ չեղարկվեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի այցը Բելառուս:

Лента

Рекомендуем посмотреть