28 միավոր՝ 30 առավելագույնից. ստուգվել է պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը - RadioVan.fm

Онлайн

28 միավոր՝ 30 առավելագույնից. ստուգվել է պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը

2017-02-14 16:25 , Политика, 891

28 միավոր՝ 30 առավելագույնից. ստուգվել է պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն: Միակ թեկնածուի դիմում հայտը ՀՀ կրթության և գիտության նախարարություն մուտքագրվել է փետրվարի 10-ին: Սահմանված ընթացակարգի համաձայն աշխատանքային հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով ձևավորվել է հանձնաժողով: Փետրվարի 14-ին կազմակերպվել է հայերենի իմացությունն ստուգող քննություն, որի արդյունքնում ԱԺ պատգամավորի թեկնածուն ստացել է հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ / 28 միավոր՝ 30 առավելագույնից/:

Հայերենի իմացությունը հավաստող տեղեկանքը ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացուն կտրամադրվի սահմանված ժամկետում:

Հիշեցնենք, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում՝ հայերենի նրա իմացությունը պետք է ստուգվի ԿԳՆ սահմանած կարգով՝ այն է՝ թեստավորման միջոցով:

Лента

Рекомендуем посмотреть