Հայաստանում ամուսնությունը կարող է կայանալ միայն տղամարդու և կնոջ միջև. նոր օրինագիծը հստակեցնում է - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում ամուսնությունը կարող է կայանալ միայն տղամարդու և կնոջ միջև. նոր օրինագիծը հստակեցնում է

2017-11-16 21:19 , Общество, 1255

Հայաստանում ամուսնությունը կարող է կայանալ միայն տղամարդու և կնոջ միջև. նոր օրինագիծը հստակեցնում է

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ՝ փոփոխությունները պայմանավորված են ՀՀ նոր Սահմանադրությամբ:

«Բանն այն է, որ մեր Սահմանադրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես, որպես ամուսնանալու սահմանափակման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը»,-հարցը ներկայացնելիս ասել է Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջև:

«Մինչև այս դա ամրագրված չէ՞ր»,-ընդհատելով նախարարին հարցրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ոչ, ամրագրված չէր, միայն ենթադրվում էր»,- պատասխանել է Դավիթ Հարությունյանը։

Ի դեպ՝ վարչապետի հարցին ու Դավիթ Հարությունյանի պատասխանին կառավարության նիստերի դահլիճում ներկաները ծիծաղով են արձագանքել:

Ինչ վերաբերում է օրինագծով նախատեսված այլ փոփոխություններին, ապա արդարադատության նախարարի խոսքով՝ դրանցով ամրագրվում է, որ երեխայի կարծիքը նրա տարիքի ու հասունության մակարդակին համապատասխան պետք է հաշվի առնվի երեխայի հետ կապված ցանկացած հարց լուծելիս: Ամրագրվում է նաև ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանելու նպատակը: «Եվ դա միայն երեխայի կենսական շահն է: Սահմանադրությունը նախատեսում է իր ծնողների հետ կանոնավոր շփումների երեխայի իրավունքը»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ նախորդ Սահմանադրության մեջ այս նորմերը չեն եղել:

Դավիթ Հարությունյանը նշել է նաև, որ կարգավորումներ են առաջարկվել նաև որդեգրության գործընթացում, որոնք բխում են Հայաստանի՝ միջազգային պայմանագրերում ստանձնած պարտավորություններից:

Лента

Рекомендуем посмотреть