Онлайн

Իրանում երկրաշարժից երեք օր անց փլատակներից դուրս են բերել ողջ մնացած փոքրիկի

2017-11-17 19:58 , Мир, 359

Իրանում երկրաշարժից երեք օր անց փլատակներից դուրս են բերել ողջ մնացած փոքրիկի

Իրան-Իրաք սահմանին ավերիչ երկրաշարժից երեք օր անց փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հրաշքով ողջ մնացած փոքրիկի:

Ըստ բրիտանական Independent լրատվական կայքի՝ չորեքշաբթի առավոտյան փլատակներից դուրս բերված ժպտուն դեմքով երեխայի լուսանկարը կարճ ժամանակում լայն տարածում է գտել համացանցում: Ոմանք այն «հրաշք» են որակել՝ երեխայի գոյությունը համարելով հույս՝ ողբերգությունից հետո:

Հիշեցնենք, օրեր առաջ՝ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս, օջախի 20 կմ խորությամբ, գրանցվեց 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալլ: Երկրաշարժի հետևանքով տեղի ԶԼՄ-ների հողորդմամբ՝ զոհվել է առնվազն 530, վիրավորվել՝ ավելի քան 7000 մարդ:

Лента

Рекомендуем посмотреть