ՀՀ-ում պատգամավոր է ուզում դառնալ 1539 քաղաքացի - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում պատգամավոր է ուզում դառնալ 1539 քաղաքացի

2017-02-17 16:25 , Политика, 886

ՀՀ-ում պատգամավոր է ուզում դառնալ 1539 քաղաքացի

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է հինգ կուսակցություն(ՀՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»), փաստաթղթեր են ներկայացրել 4 դաշինք(«Ծառուկյան», «Ելք», «ՀԱԿ-ՀԺԿ», «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան»): Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Բոլորը միասին, ընդհանուր առմամբ, համապետական ցուցակներով ներկայացրել են 1539 քաղաքացիների՝ որպես թեկնածուներ: Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ամենաշատ թեկնածու առաջադրվել է Կոտայքի մարզում՝ 110 քաղաքացի, ամենաքիչը՝ Արագածոտնում ու Տավուշում՝ 60 քաղաքացի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նշենք, 10 օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի ներկայացված հայտերը՝ քաղաքական ուժերին գրանցելու համար:

Лента

Рекомендуем посмотреть