Փոստանջյանը լքում է «Ժառանգություն»-ը - RadioVan.fm

Онлайн

Փոստանջյանը լքում է «Ժառանգություն»-ը

2017-02-20 23:55 , Политика, 842

Փոստանջյանը լքում է «Ժառանգություն»-ը

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ,

Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից:

Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը:

Հարգանոք`

Զարուհի Փոստանջյան

20.02.2017թ.»:

Лента

Рекомендуем посмотреть