Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի Հանրապետությունում անցկացվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե: Առավոտյան ժամը 8:00-ից բացվել են հանրաքվեի բոլոր 280 տեղամասերը:
ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի փոխանցմամբ՝ մինչ այս պահը հանրաքվեին մասնակցել է 19 475 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 18.95 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:
Սահմանադրության նախագծով ենթադրվում է Ղարաբաղում պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: