Онлайн

Կեղծ դեղեր՝ դեղատներում

2017-02-21 20:55 , Медицина, здоровье, 17

Կեղծ դեղեր՝ դեղատներում

ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի որոշ դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող և չդրոշմապիտակավորված դեղեր: Դրանք ուղարկվել են փորձաքննության:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պրեստանս 5մգ/10մգ, դեղահատեր, N30 (սերիա 0590516, պիտանիության ժամկետ՝ 11.2018թ.) և Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գ դեղերի նմուշները կեղծ են:

«Երկու դեղն էլ բավականին կոպտորեն են կեղծվել։ Ցեֆտրիաքսոն-աստերիայի օրիգինալի դեպքում 1գ դեղի սրվակի բարձրությունը՝ կափարիչով հանդերձ, 6 սմ է, իսկ կեղծ սրվակի բարձրությունը՝ 5 սմ։ Պրեստանս 5 մգ/10 մգ դեղահատ N30 դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0990516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նշից»,-լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը:

Առողջապահության նախարարի հրամանով նշված դեղերը հետ կկանչվեն դեղատներից և կոչնչացվեն:

Առողջապահական գերատեսչությունից հաղորդում են, որ կեղծ դեղերի շրջանառությանը վերաբերող հարցերը գտնվում են իրավապահ մարմինների իրավասության դաշտում, որի կապակցությամբ գործի հետ կապված բոլոր նյութերը, ըստ ընթացակարգի, ուղարկվել են համապատասխան կառույցներ հետագա ընթացքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть