Ռուսների մուտքը ՀՀ ներքին անձնագրերով՝ միմիայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով - RadioVan.fm

Онлайн

Ռուսների մուտքը ՀՀ ներքին անձնագրերով՝ միմիայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով

2017-02-23 16:25 , Политика, 860

Ռուսների մուտքը ՀՀ ներքին անձնագրերով՝ միմիայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագիրը, որով Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի պարզաբանմամբ՝ ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով Հայաստան կարող են մուտք գործել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով՝ «Ներքին անձնագրերով Հայաստան կարող են մուտք գործել միայն Ռուսաստանից ժամանող Ռուսաստանի քաղաքացիները միմիայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով»,- ընդգծել է նա:

Հավելենք, որ Հայաստանի վարչապետի համոզմամբ՝ համաձայնագիրը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության աճին:

Лента

Рекомендуем посмотреть