«Ադրբեջանը պատրաստվում է հերթական սադրանքին». Արցախի ՊՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանը պատրաստվում է հերթական սադրանքին». Արցախի ՊՆ խոսնակ

2017-02-23 13:25 , Политика, 851

«Ադրբեջանը պատրաստվում է հերթական սադրանքին». Արցախի ՊՆ խոսնակ

«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին: Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության» այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին «հիմք է տվել կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել…»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.- Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից…»,-հավելում է Արցախի ՊՆ խոսնակը:

Лента

Рекомендуем посмотреть