Կեղծ «Պրեստանս» գնած քաղաքացիներին կտրվի դեղի օրիգինալը - RadioVan.fm

Онлайн

Կեղծ «Պրեստանս» գնած քաղաքացիներին կտրվի դեղի օրիգինալը

2017-02-23 12:25 , Медицина, здоровье, 1667

Կեղծ «Պրեստանս» գնած քաղաքացիներին կտրվի դեղի օրիգինալը

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, որոնք կեղծ նմուշի են, 15-օրյա ժամկետում կարող են դիմել պատկան մարմիններին և ստանալ նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ Երևանում կարող են դիմել` ՀՀ առողջապահության նախարարություն (հեռ. 010 52 27 21), մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ` ներկայացնելով դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ:

Գործընթացը կտևի մինչև մարտի 20-ը:

Հիշեցնենք, օրերս ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայաստանյան դեղատներում հայտնաբերվեց երկու անուն կեղծ դեղեր, որոնցից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության Պրեստանս 5մգ/10մգ, 5մգ/5մգ, 10մգ/5մգ դեղերն են եղել:

Лента

Рекомендуем посмотреть