Ավելի քան 7 մլն եվրո՝ ի աջակցություն խորհրդարանական ընտրությունների - RadioVan.fm

Онлайн

Ավելի քան 7 մլն եվրո՝ ի աջակցություն խորհրդարանական ընտրությունների

2017-02-24 07:10 , Политика, 956

Ավելի քան 7 մլն եվրո՝ ի աջակցություն խորհրդարանական ընտրությունների

Եվրոպական միությունը ավելի քան 7 մլն եվրո է ներդրել Հայաստանում առաջիկա ընտրություններին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Մասնավորապես՝ շուրջ 4 մլն եվրո հատկացվել է ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրման, 2 մլն եվրոն՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման համար:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից էլ այս տարի վերահսկողությունը կիրականացվի 460 հազար եվրո արժողությամբ «Հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակում: Ծրագրի շրջանակում ակտիվ քաղաքացիները կարող են գրանցվել քաղաքացի դիտորդ կայքում եւ դառնալ դիտորդ՝ նախապես անցնելով վերապատրաստում:

Ստեղծվել է նաեւ «Վերահսկիր ընտրությունները» գործիքը, որի միջոցով քաղաքացիները կարող են նախագրանցվել, նախապես հայտնել, որ չեն մասնակցելու ընտրություններին: Այս կերպ, ըստ նախաձեռնության, հնարավոր կլինի բացահայտել ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը:

«Ընտրություններին աջակցելու համար Եվրոպական Միությունն այսքան գումար եւ այսքան քաղաքական վստահություն չի ներդրել, որքան Հայաստանում: Մենք դա չէինք անի, եթե չհավատայինք, որ այս ընտրությունները ավելի թափանցիկ կլինեն, քան նախկինում: Դա չի նշանակում, որ դրանք կատարյալ են լինելու, բայց մենք լավատես ենք: Քաղաքացիները պետք է մասնակցեն ընտրություններին՝ հավատալով, որ իրենց քվեն կարեւոր է»,- նշել է Եվրամիության դեսպանը:

Лента

Рекомендуем посмотреть