Առ այսօր Ադրբեջանը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին. Սենոր Հասրաթյան - RadioVan.fm

Онлайн

Առ այսօր Ադրբեջանը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին. Սենոր Հասրաթյան

2017-02-28 13:25 , Политика, 878

Առ այսօր Ադրբեջանը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին. Սենոր Հասրաթյան

«Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայերին հասցված հզոր հակահարված»»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

«Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր «շփման գծում թշնամու դեմ ծավալված ահեղ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է զինծառայող Էլվին Սուլեյման օղլու Ահմեդովը…»: Իսկ թե երբ, որ ժամին և որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք: Այսքանից հետո մեզ մնում է սպասել նման բովանդակության այլ հաղորդագրությունների ևս, մանավանդ, որ առայսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին… Իսկ թե այդ նույն օրը՝ փետրվարի 25-ին, ինչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ և որքան կորուստ է կրել ադրբեջանական զինուժը, ցույց կտան հետագա հրապարակումները…»,-հավելել է Արցախի ռազմական գերատեսչության մամլո խոսնակը:

Лента

Рекомендуем посмотреть