Ազատության հրապարակում փորձել են հեռացնել նստացույց անողներին. ցուցարարներին է միացել Հրանտ Թոխատյանը - RadioVan.fm

Онлайн

Ազատության հրապարակում փորձել են հեռացնել նստացույց անողներին. ցուցարարներին է միացել Հրանտ Թոխատյանը

2017-03-03 22:55 , Общество, 1702

Ազատության հրապարակում փորձել են հեռացնել նստացույց անողներին. ցուցարարներին է միացել Հրանտ Թոխատյանը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անող ակտիվիստներին ոստիկանները առավոտյան փորձել են ուժով հեռացնել տարածքից: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նստացույցի կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը:

Նա նշեց, որ ոստիկանները պահանջել են, որ նստացույցի մասնակիցները Ազատության հրապարակում եղած իրերը հավաքեն՝ պատճառաբանելով, թե Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատմամշակութային նշանակության շենք է եւ դրա տարածքը պետք է մաքուր լինի:

Ոստիկանները, պահանջել են, որպեսզի շուրջօրյա նստացույց անողները առավոտյան հեռանան տարածքից. «Ասում են՝ ցերեկը էստեղ մի եկեք, գիշերը կարող եք գալ նստացույց անել: Բայց մենք շարունակելու ենք մեր նստացույցը, այս պահին ավելի շատ մարդիկ են միացել մեզ եւ չենք պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ»:

Շահեն Հարությունյանը նաեւ նշեց, որ նախորդ գիշեր իրենց է միացել նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը՝ նստացույց անողներին սնունդ եւ ծածկոցներ տարել: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից, Ազատության հրապարակում, մի խումբ երիտասարդներ` Շահեն Հարությունյանի գլխավորությամբ նստացույց են հայտարարել, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով: Նրանք նաեւ ամեն օր հավաք-երթեր են կազմակերպում: Հաջորդ երթը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում:

Лента

Рекомендуем посмотреть