Հանրապետականը դատարկ խոստումներ տալ չի պատրաստվում. Վահրամ Բաղդասարյան - RadioVan.fm

Онлайн

Հանրապետականը դատարկ խոստումներ տալ չի պատրաստվում. Վահրամ Բաղդասարյան

2017-03-03 17:05 , Политика, 1557

Հանրապետականը դատարկ խոստումներ տալ չի պատրաստվում. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ն իր ծրագրում չի խոստանում թոշակների և աշխատավարձերի բարձրացում, քանի որ չի պատրաստվում դատարկ խոստումներ տալ հանրությանը: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Այն բոլոր քաղաքական գործիչները, որոնք մեկ օրվա կամ ամսվա ընթացքում նշում են, որ կարող են թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել, հանրությունը հասկանում է, որ դրանք նախընտրական խոստումներ են։ Ամեն քաղաքական ուժ իր ոտքը վերմակին համապատասխան պիտի մեկնի: ՀՀԿ-ն չի տալու խոստումներ, որոնք կյանքի չի կոչի»,-ասել է նա՝ իշխանություններին քննադատող քաղաքական ուժերին ևս կոչ անելով զուր խոստումներ չտալ:

Лента

Рекомендуем посмотреть