«Լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում». Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԺ ընտրության մասին - RadioVan.fm

Онлайн

«Լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում». Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԺ ընտրության մասին

2017-03-06 16:25 , Политика, 849

«Լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում». Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԺ ընտրության մասին

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, «2rd.am» կայքին տված հարցազրույցում, անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, իր կարծիքը հայտնել ընթացիկ քաղաքական գործընթացի վերաբերյալ:

«Շարունակում եմ 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներով: Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները:

Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները:

Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին:

Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ վաղուց էր խոստացել հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէր տեսնում:

Лента

Рекомендуем посмотреть