Երեխաների ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը բացակայել է. մակնշման մի շարք խախտումներ՝ մթերքների տուփերին - RadioVan.fm

Онлайн

Երեխաների ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը բացակայել է. մակնշման մի շարք խախտումներ՝ մթերքների տուփերին

2017-11-21 14:42 , Общество, 1737

Երեխաների ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը բացակայել է. մակնշման մի շարք խախտումներ՝ մթերքների տուփերին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ բացակայել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ բաղադրությունը և մթերքների անվանումները թերի են եղել, օգտագործված ներկանյութերի (E102` տատրազին և E110` դեղին «արևի մայրամուտ» FCF) հետ պարտադիր համարվող և նախազգուշացնող՝ երեխաների ակտիվության և ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը բացակայել է:

Մակնշման խախտումներով հայտնաբերված մթերքներն են՝ ուկրաինական արտադրության «iчня» ապրանքատեսակի՝ անյուղ խտացրած կաթ շաքարով (50365 կգ), անարատ խտացրած կաթ շաքարով (1905 կգ), խտացրած կաթ շաքարով և կակաոյով (12307 կգ), կաթ պարունակող խտացրած մթերք (44208 կգ), թաիլանդական արտադրության ոչ ալկոհոլային «Aloe Vera» (24345 լ), «Mogu Mogu» (3607 լ) և վրացական արտադրության գազավորված «Khiliani» (10142 լ) ըմպելիքներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում արտադրված արևածաղկի ռաֆինացված երեք տեսակի ձեթ՝ «Масловна» «Знатное», «Sunny Gold» (84913 լ):

Ծառայության կողմից մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի իրացումը կասեցվել է և տնտեսավարողին տրվել է խախտումները վերացնելու համար անհրաժեշտ խորհրդատվություն: Միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել է շուկայում առկա հնարավոր խմբաքանակները ևս հետ կանչել և մակնշման թերությունները շտկելուց հետո միայն դրանք իրացնել:

Տնտեսվարողը, համաձայնեցնելով մակնշման փոփոխված տարբերակները Ծառայության հետ, արդեն իսկ սկսել է կասեցված խմբաքանակների մակշնումների փոփոխությունները:

Лента

Рекомендуем посмотреть