Онлайн

Հայաստանը վաղվանից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Սուրենյան

2017-11-21 14:51 , Общество, 3229

Հայաստանը վաղվանից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Սուրենյան

Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջումգրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որհանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:

Սուրենյանի հրապարակման համաձայն՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` ԱԻՆ պաշտոնյան վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Лента

Рекомендуем посмотреть