Խմելաջուրը թանկացավ - RadioVan.fm

Онлайн

Խմելաջուրը թանկացավ

2017-11-22 12:56 , Общество, 1192

Խմելաջուրը թանկացավ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կողտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թ. դեկտեմբերի 9-Ի №398Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը՝ որոշում է կայացրել սպառողների համար հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագինը սահմանել 191․4 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց:

Նշենք, որ «Վեոլիա ջուր»-ը օգոստոսին հանձնաժողով ներկայացրած հայտում առաջարկել էր ջրի սակագինը մեկ խ/մ.-ի դիմաց բարձրացնել 14.3 դրամով՝ սահմանելով 194.3 դրամ սակագին, հանձնաժողովը, սակայն քննարկման արդյունքում խմելաջրի թանկացման հայտը բավարարեց 10.4 դրամի սահմանում:

Հիշեցնենք, ներկայում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար սպառողները վճարում են 180 դրամ՝ մեկ խ/մ.-ի դիմաց:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարեվերջի որոշմամբ՝ հանրապետության ջրային համակարգի վարձակալության արտոնագիրը 15 տարով հանձնվեց «Վեոլիա ջուր» ընկերությանը, հաստատվեց ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագին։

Лента

Рекомендуем посмотреть