Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին - RadioVan.fm

Онлайн

Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

2017-11-22 13:35 , Культура, Шоу бизнес, 1324

Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

Լոնդոնում, 55 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։ Այդ մասին հայտնել է ռուս էստրադային երգիչ Դմիտրի Մալիկովը:

Նշենք, որ 2014-ի ամռանն արտիստի մոտ հայտնաբերվել էր ուղեղի քաղցկեղ, բուժման կուրս անցնելուց հետո 2015-ին նա վերսկսել էր համերգային գործունեությունը: Լենտա.ռու կայքին տված հարցազրույցներից մեկում օպերային երգիչն ասել էր, որ հիվանդութունը պատիժ չի համարում: «Կարծում եմ, որ դա փորձություն է, որը տրվում է քեզ: Չգիտեմ՝ ինչի համար է դա տրվում, բայց ինչ-որ իմաստով դա կոփում է և մեզ ավելի ուժեղ ու լավը դարձնում»,-նշել էր հռչակավոր երգիչը, ով պահանջարկ էր վայելում մոլորակի յուրաքանչյուր անկյունում, սկսած Հեռավոր Արևելքից մինչև Միջին Արևելք, Ավստրալիայից մինչև Հարավային Ամերիկա։

Օպերային բարիտոնի կարիերան ընթացել է կանոնավոր ելույթներով աշխարհի խոշոր օպերային թատրոններում և ճանաչված միջազգային փառատոներում, այդ թվում՝ Լոնդոնի Թագավորական, Քովենթ Գարդեն, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի և Բավարիայի պետական օպերաներում, Զալցբուրգի փառատոնում, Միլանի Լա Սկալա, Վիեննայի պետական և Չիկագոյի Լիրիկական օպերաներում։

Лента

Рекомендуем посмотреть