Արաբական Էմիրությունների քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից - RadioVan.fm

Онлайн

Արաբական Էմիրությունների քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից

2017-03-15 23:55 , Политика, 886

Արաբական Էմիրությունների քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները մարտի 22-ից սկսած ՀՀ կարող են ժամանել առանց մուտքի վիզայի. Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Որոշման ընդունումը թույլ կտա Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

«ՀՀ հարևան պետություններն արդեն իսկ որդեգրել են Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների նկատմամբ արտոնագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու քաղաքականություն, ինչն էականորեն նպաստում է դեպի այդ երկրներ զբոսշրջության խթանմանը:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ այցելող Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների գերակշռող մասը կազմում են ԱՄԷ քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ՝ նպատակահարմար է միակողմանիորեն վերացնել ԱՄԷ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը: Այս քայլը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար»,-նշված է որոշման ընդունման հիմնավորման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть