Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը. նախատեսվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրում - RadioVan.fm

Онлайн

Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը. նախատեսվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրում

2017-11-24 13:20 , Политика, 1441

Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը. նախատեսվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրում

Այսօր Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության վեց երկրների ղեկավարները կնախանշեն ապագա համագործակցությունը:

Նշենք, որ այս գագաթնաժողովի թերևս գլխավոր իրադարձությունը Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն է, որից 2013 թվականի սեպտեմբերին՝ ավելի քան երեք տարի բանակցելուց հետո, հիշեցնենք, Հայաստանը հրաժարվեց՝ ստորագրելով Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։

2017-ի մարտին Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր, որը, սպասվածի համաձայն, կողմերը կստորագրեն այսօր Բրյուսելում:

Գագաթաժողովի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ.

Лента

Рекомендуем посмотреть