Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին՝ ուսման վարձի փոխհատուցում - RadioVan.fm

Онлайн

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին՝ ուսման վարձի փոխհատուցում

2017-11-24 21:24 , Общество, 1806

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին՝ ուսման վարձի փոխհատուցում

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանողներ այսօր ստացել են ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։

ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։ Տղաներից 82-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 59-ը՝ ԵՊՀ-ից, 54-ը՝ պետական բժշկական, 49-ը՝ պետական տնտեսագիտական, նույնքան ճարտարապետության և շինարարության համալսարաններից, 19-ը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտից, 15-ը՝ հայկական պետական մանկավարժական համալսարանից, ֆրանսիական, սլավոնական, լեզվահասարակագիտական, ագրարային համալսարաններից, ԵՊՀ իջևանի մասնաճյուղից, Գավառի, Վանաձորի պետական համալսարաններից, Եվրասիա միջազգային համալսարանից և այլն։

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը իր միջոցների հաշվին 20 տոկոսով փոխհատուցել էր նաև անցած կիսամյակ։

Лента

Рекомендуем посмотреть