Онлайн

Փորձում են մանդատի տիրանալ՝ կենցաղային հարցեր լուծելու համար. քաղաքագետ

2017-03-22 08:20 , Политика, 23

Փորձում են մանդատի տիրանալ՝ կենցաղային հարցեր լուծելու համար. քաղաքագետ

Խորհրդարանական ընտրությունների այս քարոզարշավն աննախադեպ է թեկնածուների՝ միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու առումով: Այդ դիտարկումն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Ըստ նրա՝ առաջին անգամ է, որ միմյանց նկատմամբ բռնություն գործադրում են նույն կուսակցության տարբեր ներկայացուցիչներ: «Նրանք փորձում են մանդատի տիրանալ հենց կենցաղային հարցեր լուծելու համար, որպեսզի հարստանան, հարկեր չտան»,-ընդգծել է քաղաքագետը՝ նկատելով՝ այս ընտրություններում քաղաքական տարրը զրո է:


Лента

Рекомендуем посмотреть