ԱԺ-ում ընթանում են «Ելք»–ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի լսումները - RadioVan.fm

Онлайн

ԱԺ-ում ընթանում են «Ելք»–ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի լսումները

2017-11-27 14:33 , Политика, 1599

ԱԺ-ում ընթանում են «Ելք»–ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի լսումները

ՀՀ ԱԺ-ում այսօր մեկնարկել են «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Ընդդիմադիր խմբակցության անդամները հայտարարում են, որ ԵԱՏՄ պայմանագրին միանալուց հետո հետընթաց է եղել երկրի սոցիալ-տնտեսական ոլորտներում:

«ԵԱՏՄ համաձայնագիրը թույլ չի տալիս, որ ՀՀ-ն երկկողմ ազատ առևտրի պայմանագրեր կնքի այլ երկրների հետ»,-նշել է խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ նշել է, որ դա բոլորովին էլ «և-և»-ի քաղաքականություն չէ: «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ որևէ «և-և» տեղի չի ունեցել: «Եվ-և» կարող էր տեղի ունենալ, եթե Հայաստանի Հանրապետությունը, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեր ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր»,-նշել է նա:

Лента

Рекомендуем посмотреть