Онлайн

Թուրքիան պատրաստ է ՌԴ քաղաքացիներին ընդունել ներքին անձնագրերով

2017-03-27 15:55 , Политика, 21

Թուրքիան պատրաստ է ՌԴ քաղաքացիներին ընդունել ներքին անձնագրերով

Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ներքին անձնագրերով փոխադարձ այցեր կատարելու հարցը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անթալիայում բնակվող ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը, փոխանցում է «ТАСС» լրատվական գործակալությունը:

«Մինչ այդ տխրահռչակ իրադարձությունը (խմբ.-թուրքական օդուժի կողմից ռուսական Су-24-ի խոցումը, 2015թ.) լուրջ բանակցություններ են եղել այդ թեմայով: Այժմ, երբ մեր հարաբերությունները բարելավվել են, մենք կարող ենք շարունակել բանակցությունները»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք՝ Հայաստանն արդեն թույլատրել է ռուսաստանցիների մուտքը երկիր՝ առանց արտասահմանյան անձնագրի. ՌԴ քաղաքացիները ՀՀ են ժամանում ներքին անձնագրերով 2017-ի փետրվարի 23-ից: Մեկ ասմում ներքին անձնագրով ՌԴ-ից ՀՀ է ժամանել 3091 մարդ:

Рекомендуем посмотреть