Онлайн

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն հանում է թեկնածությունը՝ հօգուտ ՀՀԿ թեկնածուի

2017-03-31 23:55 , Политика, 20

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն հանում է թեկնածությունը՝ հօգուտ ՀՀԿ թեկնածուի

«Ծառուկյան» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու Նարինե Վալոդյայի Առաքելյանն, ով ՀՀ Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուն էր, այսօր հայտարարություն է տարածել, որում նշում է, որ հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ այդ նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արագած Ախոյանի: Հայտարարությունում մասնավորապես նշվում է.

««Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը:

Սակայն մարտի 5-ից սկսած, տեսնելով Արագածոտնի մարզի ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուների պառակտված վարվելաձևը, ոչ ճիշտ թիմային աշխատանքը, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը այդ դաշինքի հետ և իմ ընտրողների հետ միասին աջակցելու եմ թիվ 7 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանին՝ հաշվի առնելով նրա բարձր արժանիքները, հայրենանվեր գործունեությունը, հսկայածավալ աշխատանքները, որ նա կատարել է Հայաստանում և Հայաստանից դուրս՝ Արևմտյան Հայաստանում և միջազգային տարբեր կառույցներում՝ բարձր պահելով հայի պատիվը և արժանապատվությունը:

Ես իմ թիմով սատարում եմ Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքի արժանի թեկնածուին, հայրենասեր մարդուն՝ Արագած Ախոյանին, ով ունի բարձր վարկանիշ և վայելում է մարզի համայնքների բնակիչների վստահությունը և հարգանքը»:

Рекомендуем посмотреть