Զինված հարձակում «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա - RadioVan.fm

Онлайн

Զինված հարձակում «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա

2017-03-31 09:05 , Политика, 1106

Զինված հարձակում «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա

Հարավ-Արևմտյան թաղամասում, Անդրանիկի և Սվաճյան փողոցների մոտակայքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց նկատմամբ կատարված զինված հարձակման հետևանքով տղաները ստացել են վնասվածքներ, նրանք կարողացել են հարձակում գործածներից առգրավել զենքը, որը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց Փաշինյանը։

Նա ասաց, որ թեպետ ինքը զենքի մասնագետ չէ, բայց այն մարտական է, լիցքավորված է փամփուշտներով։ «Մեր տղաները կարողացել են խլել զենքը», — ներկայացրեց Փաշինյանը։

Բացի զինված հարձակումից, ըստ թեկնածուի, ներկել են նաև շարժական շտաբի վրա իր լուսանկարը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ոստիկանությանը ներկայացրել են հաղորդում հանցագործության մասին և իրավապահների հետ դեպքի վայրում են լինելու, որտեղ կկատարվեն քննչական գործողություններ։

Лента

Рекомендуем посмотреть