Անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր. Սերժ Սարգսյան - RadioVan.fm

Онлайн

Անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր. Սերժ Սարգսյան

2017-11-28 16:09 , Общество, 1392

Անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:

Հանրապետության Նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է ծառայության կազմավորման հոբելյանի առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն: Իր ելույթում նախագահը, գոհունակությամբ արձանագրել է, որ տարիների ընթացքում գործադրված ջանքերը տվել են իրենց դրական պտուղները: Երկրի ղեկավարը, այդուամենայնիվ, ընդգծել է, որ անելիքները շատ են:

«Որքան մեծ լինեն ձեր հաջողությունները օրենքի առջև բոլորի հավասարությունը երաշխավորելու գործում, այնքան տեսանելի և զգալի կլինի երկրում արդարադատության հաղթանակը:

Արդարադատության մակարդակը հաճախ չափվում և գնահատվում է համեմատության մեջ: Շարքային քաղաքացին, համենայն դեպս, այդպես է վարվում: Եթե մարդը տեսնում է, որ չարաշահումներին տրվում է համարժեք արձագանք, ապա հասկանում է, որ պետական մարմիններն իրենց տեղում են: Իսկ երբ նա նկատում է, որ նման երևույթներն անհետևանք են մնում կամ դրանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, ապա անմիջապես արձանագրում է անարդարության փաստը: Դա տրամաբանական է: Դժվար է խոսել արդարության մասին, երբ գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջև»,-ասել է Սերժ Սարգսյանը, համոզմունք հայտնելով, որ անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր:

«Այն նման է քաղցկեղի. առանց միջամտության չի անցնում և ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է: Անարդարության նկատմամբ անտարբերությունը կամ պակաս ուշադրությունը կրկնապատկում է այդպիսի դրսևորումները»,-ասել է նախագահը՝ վստահություն հայտնելով, որ ներկաները հասկանում են, որ անարդարության դեմ հայտարարված պատերազմի մի նոր փուլում հիմնական առաջամարտիկներից մեկը հենց Հատուկ քննչական ծառայությունն է:

Лента

Рекомендуем посмотреть