Գյուղնախարարությունից վստահեցնում են՝ ձվի դեֆիցիտ չի լինի, գների նախկին մակարդակը կվերականգնվի - RadioVan.fm

Онлайн

Գյուղնախարարությունից վստահեցնում են՝ ձվի դեֆիցիտ չի լինի, գների նախկին մակարդակը կվերականգնվի

2017-11-29 15:39 , Общество, 1133

Գյուղնախարարությունից վստահեցնում են՝ ձվի դեֆիցիտ չի լինի, գների նախկին մակարդակը կվերականգնվի

Հայաստանում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, առաջիկայում էլ շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը՝ վստահեցնում են գյուղատնտեսության նախարարությունից:

«Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն, օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովիազգաբնակչության նախատոնական պահանջարկը»,-ընդգծում են գյուղատնտեսության նախարարությունից:

Շուկայում ձվի ներկայիս թանկացումը մասնագետները բացատրում են այն հանգամանքով, որ ընթացիկ տարում հայտարարված կարանտինով պայմանավորված անհնար է դարձրել ինկուբացիոն ձվիներկրումները, որի պատճառով նոյեմբեր ամսին նվազել է տեղական արտադրությունը:

«Ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվիթանկացման: ԸստՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմիցձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահինգերիշխող առևտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում»,-ասվում է գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Միաժամանակ տեղեկացվում է, որ շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահինհանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններնիրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից, առաջիկայումձեռնարկված միրջոցառումների և տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ գները կկայունանան` վերականգնելով նախկին մակարդակը:

Лента

Рекомендуем посмотреть