Ազգալդյանի անունը կկրի ոչ թե Լենինգրադյան, այլ՝ Սարալանջից Լեռ Կամսար տանող ճանապարհը - RadioVan.fm

Онлайн

Ազգալդյանի անունը կկրի ոչ թե Լենինգրադյան, այլ՝ Սարալանջից Լեռ Կամսար տանող ճանապարհը

2017-11-29 18:14 , Общество, 1157

Ազգալդյանի անունը կկրի ոչ թե Լենինգրադյան, այլ՝ Սարալանջից Լեռ Կամսար տանող ճանապարհը

Ըստ այդմ՝ Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը կանվանակոչվի «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» կամավորական ռազմական կառույցների ղեկավար Լեոնիդ Ազգալդյանի անվամբ: Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը` Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցը, նշանավոր կինոռեժիսորի անունը կստանա: Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածն էլ կկոչվի Հնդկաստանի փողոց:

Նշենք, որ Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու որոշման նախագծին դեմ են քվեարկել «Ելք» խմբակցության ներկայացուցիչները, ովքեր առաջարկել են Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար Ազգալդյանի անունով կոչել մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցը, հիմնավորմամբ, որ վերը նշված ճանապարհահատվածը համապատասխան չէ Ազգալդյանի մեծությանը: «Ելք»-ի առաջարկը, սակայն, չի ընդունվել: Փոխարենը, ավագանու մեկ այլ որոշմամբ՝ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կկոչվի Մոնթե Մելքոնյանի անվամբ:

Лента

Рекомендуем посмотреть