7 ֆուտբոլիստ տարկետում կստանա - RadioVan.fm

Онлайн

7 ֆուտբոլիստ տարկետում կստանա

2017-11-30 14:06 , Общество, 1180

7 ֆուտբոլիստ տարկետում կստանա

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերում ներառված էր 7 ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալու մասին հարցը:

Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կտրվի Վարդան Գրիգորի Պողոսյանին, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կտրվի հետևյալ ֆուտբոլիստներին` Մարտին Արմենակի Գևորկյանին, Սերոբ Դավիթի Գրիգորյանին, Արտյոմ Վրույրի Սիմոնյանին, Դավիթ Մհերի Մարտիրոսյանին, Միխաիլ Լևոնի Մարտիրոսյանին, Իվան Ռոմանի Մամախանովին։

Կառավարությունը նախագծի ընդունումը հիմնավորում է նրանով, որ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի կազմում հանդես եկող տվյալ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը։

Лента

Рекомендуем посмотреть