Կրկին երկրաշարժ՝ Իրանում - RadioVan.fm

Онлайн

Կրկին երկրաշարժ՝ Իրանում

2017-12-01 11:51 , Мир, 1694

Կրկին երկրաշարժ՝ Իրանում

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով ժամը 06:32-ին (Գրինվիչի ժամանակով` 02:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.760 և արևելյան երկայնության 57.350 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Կերման քաղաղաքից 56 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) Իրան-Իրաք սահմանին գրանցվեց 7.2 մագնիտուդով երկրաշարժ՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմելով 9-10 բալլ:

Երկրաշարժի հետևանքով տեղի ԶԼՄ-ների հողորդմամբ՝ զոհվել է առնվազն 530, վիրավորվել՝ ավելի քան 7000 մարդ:

Лента

Рекомендуем посмотреть