Онлайн

Հացը արտադրվել է ոչ պատշաճ պայմաններում. գործունեությունը կասեցվել է

2017-12-01 16:28 , Общество, 138

Հացը արտադրվել է ոչ պատշաճ պայմաններում. գործունեությունը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը:

Անհատ ձեռնարկատեր Լևոն Ղումաշյանի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, մասնավորապես տեխնոլոգիական գործընթացը կազմակերպվել է ոչ պատշաճ պայմաններում՝ չնորոգված սենյակում, չեն եղել համապատասխան տարաներ ու հացի պահպանման մաքուր դարակաշարեր, չեն իրականացվել վնասատուների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ, բացի այդ՝ հացի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով:

Արտադրամասի վերագործարկումը կթույլատրվի միայն խախտումների վերացումից հետո:

Лента

Рекомендуем посмотреть