Онлайн

Դոմիկից՝ բնակարան. Գյումրիում 33-րդ ընտանիքն արդեն սեփական տանիքն ունի

2017-12-01 18:00 , Общество, 221

Դոմիկից՝ բնակարան. Գյումրիում 33-րդ ընտանիքն արդեն սեփական տանիքն ունի

Գյումրիի աղետալի երկրաշարժից հետո կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակում հայտնված Սնղչյանների ընտանիքը նոր բնակարան ունի:

«Ընտանիքում 6 հոգի են. տատիկն ու պապիկը` Շահանդուխտ և Արմենակ Սնխչյանները, կինն ու ամուսինը` Պարույրն ու Ռուզաննան, և նրանց երեխաները` Ջուլիետան ու Արմենակը:

Ամուսինն աշխատում է շինարարության խանութում, ընդամենը 50,000 հազար դրամ աշխատավարձով: Կինը չունի մշտական աշխատանք: Հավելյալ եկամտի միակ աղբյուրը երեխաների նպաստ է` 25.900դրամ»,-հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, որի ջանքերի շնորհիվ էլ տարիներ շարունակ երկաթյա պատերի մեջ ապրող ընտանիքն իր քարե տաքուկ անկյունն ունեցավ. սեփական բնակարան՝ Մուշ թաղամասում։

Սնխչյանների ընտանիքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ «դոմիկից» տուն տեղափոխված 33-րդ ընտանիքն է:

Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։

Лента

Рекомендуем посмотреть