Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ-ն կքննի ապրիլի 25-ին - RadioVan.fm

Онлайн

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ-ն կքննի ապրիլի 25-ին

2017-04-18 15:30 , Политика, 940

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ-ն կքննի ապրիլի 25-ին

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը Սահմանադրական դատարունում կքննվի ապրիլի 25-ին:

Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը միակն է, որը վիճարկում է ընտրությունների արդյունքները: Դաշինքի պնդմամբ՝ «հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ եւ կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը»:

2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դաշինքի բողոքը Սահմանդրական դատարանում կներկայացնի ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Лента

Рекомендуем посмотреть