Ապագա բժիշկների համար էլեկտրոնային գրադարանն արդեն հասանելի է - RadioVan.fm

Онлайн

Ապագա բժիշկների համար էլեկտրոնային գրադարանն արդեն հասանելի է

2017-04-18 14:10 , Образование, 2070

Ապագա բժիշկների համար էլեկտրոնային գրադարանն արդեն հասանելի է

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողներին է ներկայացվել «Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ը:

Այսուհետ յուրաքանչյուր ուսանող և կլինիկական օրդինատոր իր ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային տիրույթ և, ըստ ուսումնական տարիների, օգտվել բուհական կրթության համար անհրաժեշտ գրականությունից:

«Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ում ներբեռնված ուսումնական թեստերի միջոցով ուսանողները հնարավորություն կունենան նաև ստուգելու և ամրապնդելու իրենց գիտելիքները: Կայքն ունենալու է նաև տեսադասընթացի բաժին, որտեղ զետեղված կլինեն համապատասխան դասախոսությունները, որոնք հնարավորություն կտան վերհիշելու անհրաժեշտ ուսումնական նյութը:

Նշենք, որ էլեկտրոնային գրադարանը հասանելի է www.ysmubooks.am էլեկտրոնային հասցեով, իսկ առաջարկների և հարցերի համար կարող եք գրել [email protected] հասցեով:

Եռաբաղադրիչ էլեկտրոնային կայքը ստեղծվել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть